Սպորտ

Մարսիալը տեղափոխվում է Հունաստան

Անտոնի Մարսիալը կարիերան կշարունակի Հունաստանի առաջնությունում: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել ԱԵԿ-ի հետ․ գրում է Relevo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարող է դառնալ հունական ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Անտոնին ազատ գործակալի կարգավիճակ ունի «Յունայթեդից» հեռանալուց հետո: