Մեկնարկել է Հայաստան-Ավստրիա բասկետբոլի տղամարդկանց 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք խաղի տոմսերը 2000-7000 դրամ են: Տոմսերը վաճառվում են Show4me.com հարթակում: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը փետրվարի 22-ին 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Վիեննայում 91-106 հաշվով պարտվել էր Ավստրիայի հավաքականին, իսկ երեք օր անց մարզահամերգային համալիրում 84-79 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի ընտրանու նկատմամբ: