Սպորտ

Օլմոն վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է մոտ երկու շաբաթ բացակայել ազդրի վնասվածքի պատճառով, որն ստացել է «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրի խաղում․ այն ավարտվել էր 4:1 հաշվով:

Կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և կարողացել է մեկ գոլ հեղինակել, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին: Ինչպես հաղորդում է AS-ը, ֆուտբոլիստը խնդիրներ ունի ազդրի ետնամասի հետ, և վերականգնումը կարող է տևել մոտ 10 օր:

Վնասվածքի պատճառով Օլմոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայում «Բարսելոնա» - «Մոնակո» հանդիպումը, ինչպես նաև Իսպանիայի առաջնությունում «Վիլյառեալ»-ի հետ հանդիպումը: