Սպորտ

«Ընտանիքս ԼՂ-ից է, շատ հաճախ տանը խոսում են հայերենով». Ավանեսյան

Հայաստանի ներկայացուցիչ, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Երևանում, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է, որ Լեռնային Ղարաբաղից է և դժվարությամբ է հայերենով շփվում․

«Ընտանիքս Լեռնային Ղարաբաղից է։ Շատ հաճախ ինձ տանը դիմում են հայերենով, ես փորձում եմ պատասխանել երբեմն ռուսերեն, երբեմն հայերեն։

Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, ուղղակի վստահ չեմ, որ կարող եմ հայերենով շփվել։ Միգուցե հաջորդ անգամ արդեն շփվեմ։

Հուսով եմ՝ ամեն հաջորդ հանդիպմանը մի քիչ ավելի լավ կխոսեմ հայերեն»,- հայտարարել է Ավանեսյանը։

Նշենք, որ Էլինան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում բարձրացել է 49-րդ տեղը։