«Նապոլին» գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 4-րդ տուրում 4-0 հաշվով հաղթել է «Կալյարիին»։ Հատկանշական է, որ թիմը առաջին տուրում 3-0 հաշվով պարտություն էր կրել։
«Նապոլին» վաստակել է 9 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Տորինոն» նախորդում են նեապոլիտանական ակումբին՝ 8 միավորով:«Ատալանտան» 6 միավորով 8-րդ տեղում է, «Միլանը» 5 միավորով 9-րդն է:
Չորս տուրից հետո առաջին հորիզոնականը զբաղեցնելու շանսեր ունեն ևս երկու թիմ: «Ուդինեզեն» վաստակել է 7 միավոր, «Վերոնան»՝ 6: Նրանք վաղը կխաղան համապատասխանաբար «Պարմայի» և «Լացիոյի» հետ։