«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է խաղալ հաջորդ հանդիպմանը, ասել է թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։
Մեսսին կոճի վնասվածք էր ստացել հուլիսի կեսերին Արգենտինայի հավաքականի կազմում Կոլումբիայի դեմ Ամերիկայի գավաթի եզրափակիչ խաղում (1:0) և դրանից հետո խաղադաշտ դուրս չի եկել։
Սեպտեմբերի 14-ին «Ինտեր Մայամի»-ն սեփական հարկի տակ կխաղա «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ:
«Նա լավ է: Նա երեկ վերադարձավ մարզումներին: Մենք դիտարկում ենք նրա մասնակցությունը վաղվա խաղին: Մարզումից հետո մենք կորոշենք նրա համար մարտավարությունը, բայց նա հասանելի է: Մենք նորից թիմում կունենանք աշխարհի լավագույն խաղացողը, այնպես որ մենք բոլորս գոհ ենք այս իրավիճակից»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։