Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականների 3-րդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տոնել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:

Օլիմպիադայի 3-րդ խաղափուլում տղամարդկանց ընտրանին 3:1 հաշվով առավելության է հասել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը: Հայկ Մարտիրոսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Հունգարիայի երկրորդ հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: