«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալը խոստովանել է, որ կցանկանար ամբողջ կարիերան անցկացնել կատալոնական թիմի կազմում․
«Չեմ ցանկանում, որ ինձ համար վճարեն այդ 120 միլիոնը, քանի որ այդ ժամանակ ստիպված կլինեմ հեռանալ «Բարսելոնայից»: Հուսով եմ, որ երբեք չեմ հեռանա «Բարսելոնայից», ցանկանում եմ լեգենդ դառնալ», - հայտարարել է Յամալը:
Յամալը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ 2023 թվականի օգոստոսից ֆուտբոլիստը հանդես է գալիս առաջին թիմում։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, նրա հաշվին կա մեկ խփած գնդակ և չորս արդյունավետ փոխանցում: