Սպորտ

Ջոկովիչը խոսել է Նադալին հաղթելուց զգացողությունների մասին

Սերբ Նովակ Ջոկովիչը, որը «Մեծ սաղավարտ» մրցաշարերի 24-ակի չեմպիոն է, բացատրել է, թե արդյոք իսպանացի Ռաֆայել Նադալի գերակայությունից բացի այլ գործոններ եղել են, թե ինչու նա կարողացավ Ռոլան Գարոսում հաղթել միայն 2016-ին, և ինչու դա չէր հաջողվում անել ավելի վաղ:

«Ամենակարևորը նա է, թերևս միակ պատճառը, որ ես «Ռոլան Գարոսում» ավելի շատ տիտղոսներ չունեմ, քան այժմ․ այնպես որ, նրա նկատմամբ յուրաքանչյուր հաղթանակ ինձ համար երկու անգամ ավելին արժեր», - Ջոկովիչին մեջբերել է Tennis Major-ը:

Ջոկովիչը տղամարդկանց մենախաղի ամենաշատ ամենատիտղոսակիր թենիսիստն է։ Մեծ սաղավարտի մրցաշարերի գավաթների թվով երկրորդ տեղում Նադալն է (22), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը (20)։