Լա Լիգայում կհայտնվի հատուկ ժեստ, որը կազդարարի ռասիզմի դրսևորումների մասին։
Ռասիզմի դրսևորումների հայտնաբերման դեպքում կամ խաղացողի կամ անվտանգության համակարգողի բողոքից հետո խաղի մրցավարը կկարողանա ցույց տալ հատուկ ժեստ՝ խաչված ձեռքերով:
Մրցավարի կողմից ժեստի առաջին ցուցադրման ժամանակ խաղը կդադարեցվի մարզադաշտի բարձրախոսով նախազգուշացմամբ: Եթե մարզադաշտում ռասիստական պահվածքը շարունակվի, խաղը կդադարեցվի, իսկ թիմերը կհեռանան խաղադաշտից: Երրորդ ազդանշանից հետո մրցավարը անվտանգության համակարգողների հետ որոշում կկայացնի խաղն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Համապատասխան փոփոխությունները կներառվեն խտրական վարքագծի դեպքում գործողությունների արձանագրության մեջ և կգործեն Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերում: