Միկել Արտետան «Արսենալի» հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել: Ինչպես հաղորդում է BBC-ն, մոտ օրերս «զինագործների» գլխավոր մարզիչը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը:
Արտետայի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: Սպասվում է, որ «Արսենալը» Արտետայի հետ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարի մինչև այս կիրակի կայանալիք «Տոտենհեմի» հետ հանդիպումը: