Կիլիան Մբապեն ՊՍԺ-ից կարող էր տեղափոխվել «Լիվերպուլ»:
2022 թվականի ամռանը, հրաժարվելով ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» տեղափոխվելուց, Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը երկարաձգել է պայմանագիրը «Պարի Սեն Ժերմենի» հետ «2+1» սխեմայով: Սակայն արդեն նույն մրցաշրջանից հետո Կիլիանը ցանկացել է փոխել ակումբը։
Արդեն մի քանի ամիս անց Մբապեն իրեն «դավաճանված» է զգացել փարիզցիների կողմից․ պնդում են իրավիճակին ծանոթ L’Equipe-ի աղբյուրները: Ֆուտբոլիստը հիասթափված էր տրանսֆերային պատուհանի մեկնարկից և կարծում էր, որ ակումբը չի կատարել խոստումը:
Նշվում է, որ ֆրանսիացին «Լիվերպուլի» հետ պայմանավորվել է կարճաժամկետ պայմանագրի շուրջ՝ հետագայում «Մադրիդ» տեղափոխվելու հնարավորությամբ: Խոսքը կարող էր գնալ 200 միլիոն եվրոյի մասին, սակայն ՊՍԺ-ի տնօրեն Անտերու Էնրիկեն ֆուտբոլիստի համար կրկնակի շատ գումար պահանջեց, և տեղափոխությունը չկայացավ:
2024 թվականի ամռանը Մբապեն, այնուամենայնիվ, տեղափոխվեց «Ռեալ» ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: Նա նոր ակումբի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: