ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ուշադրություն է հրավիրել դպրոցներում ֆիզկուլտուրա առարկային. «Գնացեք, դպրոցներում տեսեք՝ ֆիզկուլտուրան ինչ վիճակով է դասավանդվում։ Խայտառակ վիճակով»,- ասել է նա։
Պատգամավորը կարևորել է ամեն բակում մատչելի լողավազան ունենալը, «որ երեխաները լողալ իմանան»։ Նա կոչ է արել զարգացնել նաև այլ մարզաձևեր, որպեսզի օլիմպիադայում միայն ծանրամարտից ու ըմբշամարտից սպասելիքներ չլինեն։