Անկեղծ` չէի ճանաչում իմ թիմին։ Ամբողջ հանդիպման ընթացքում խոսում էի ֆուտբոլիստների հետ, և այն առաջադրանքները, որոնք ստացել էին նրանք, չկարողացան կատարել։ Բայց նրանց ասել եմ, որ պետք չէ ընկճվել, քանի որ սև շրջանին միշտ հաջորդում է սպիտակը։
Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնյաի հետ տեղի ունեցած խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
Սա ամոթ էր։ Սա ամոթ էր ինձ համար, որպես մարզիչ։ Ես Լատվիայի հետ խաղից հետո խնդրում էի թիմին չգովաբանեն, հիմա խնդրում եմ հակառակը՝ թիմին չքննադատեք։ Այդպես լինում է։ Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա իմ պարտությունն է։ Չեմ ուզում, որ որևէ ֆուտբոլիստի մեղադրեն այս պարտության համար»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ Պետրակովի՝ Մակեդոնիայի հետ արդեն հոկտեմբերի 13-ի պատասխան խաղը կլինի ռևանշ։
«Ես կհասնեմ նրան, որ մենք պետք է ռևանշ վերցնենք.,- ընդգծել է Պետրակովը։