Սպորտ

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց

Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։ 

Առաջին խաղակեսն ավարվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Խաղակեսի ավարտին կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի ֆուտբոլիստ Ջոյկո Զայկովը։ 

Երկրորդ խաղակեսում Պետրակովի սաներն ունեին թվային առավելություն, որը, սակայն, ոչ միայն չկարողացան վերածել նյութականի, այլև բաց թողեցին 2 գոլ։ 

70-րդ րոպեին դաշտի տերերից աչքի ընկավ Էնիս Բարդին, իսկ 8 րոպե անց հյուսիսմակեդոնացիների առավելությունը կրկնապատկեց բոյան Միյովսկին։