Սպորտ

Պաշտոնական. Պոչետինոն գլխավորեց ԱՄՆ-ի հավաքականը

Մաուրիսիո Պոչետինոն նշանակվել է ԱՄՆ-ի հավաքականի նոր գլխավոր մարզիչ:

Արգենտինացին այդ պաշտոնում փոխարինել է Գրեգ Բերհալտերին, ով հեռացվել էր ամռանը Ամերիկայի գավաթի խաղարկությունում խմբից դուրս չգալու համար:
52-ամյա Պոչետինոն ԱՄՆ-ի ազգային հավաքականը կպատրաստի ԱԱ-2026-ի համար:

Նախորդ մրցաշրջանում մարզիչն աշխատել է «Չելսիում»: Նրա օրոք «կապույտները» ԱՊԼ-ում զբաղեցրել են վեցերորդ տեղը և դուրս են եկել կոնֆերենցիաների լիգա։ Մայիսին Պոչետինոն հեռացել էր լոնդոնյան ակումբից։