Ջուդ Բելինգհեմը կարող է վերականգնվել «Ռեալի» առաջիկա խաղից առաջ: Օգոստոսին կիսապաշտպանը մարզման ժամանակ ստացել էր մկանների վնասվածք։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ մեկ ամիս:
Սեպտեմբերի 14-ին «Ռեալը» Լա Լիգայի շրջանակներում հանդիպում կանցկացնի «Սոսյեդադի» հետ:
Ինչպես գրում է As-ը, Ջուդ Բելինգհեմը հաջողությամբ ապաքինվում է վնասվածքից և հույս ունի հայտնվել թիմի հայտացուցակում առաջիկա հանդիպման համար: Նրա մասնակցությունը խաղին չի բացառվում։
Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում մեկ հանդիպում է անցկացրել առաջնությունում։