Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյե է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայի» մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով):
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) «Տոշե Պրոեսկի Արենայում»: