Սպորտ

Ինչու «Ռեալը» պայմանագիր չի կնքել կենտրոնական պաշտպանի հետ

Հայտնի է դարձել, թե ինչու Մադրիդի «Ռեալը» պայմանագիր չի կնքել կենտրոնական պաշտպանի հետ։ Ըստ Marca-ի՝ մադրիդյան ակումբը «տրանսֆերներ հանուն տրանսֆերների» չի ցանկանում։

Ակումբը հենվում է ռազմավարության վրա, որը ներառում է առկա ռեսուրսների օպտիմալացում: Նաեւ «Ռեալը» չի ցանկանում սխալներ թույլ տալ, որոնք կազդեն ակումբի ֆինանսական վիճակի վրա։

Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել «Լիլից» 18-ամյա Լենի Յորոյին։ Բայց խաղացողի համար պայքարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդը», որն առաջարկում էր տարեկան 9,5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ Մադրիդը  միայն 2,5 մլն էր նախատեսում։

Այս ֆոնին «Ռեալը» պատրաստվում էր ավելի շատ վստահել 16-ամյա ուսանող Ժոան Մարտինեսին, ով անցյալ ամիս խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել։