Սպորտ

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Ջոնաթան Տային և Ջոշուա Կիմմիխին

«Բարսելոնան» ցանկանում է հաջորդ տարի ձեռք բերել Ջոնաթան Տային և Ջոշուա Կիմմիխին:

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ իրենց ներկայիս ակումբների հետ ավարտվում են 2025 թվականին։

«Բայերի» պաշտպանն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը։ «Բարսելոնան» ցանկանում է հաջորդ ամառ կազմակերպել Տայի անվճար տրանսֆերը և այդ մասին հայտնել է իր գործակալ Պինի Զահավիին, գրում է Mundo Deportivo-ն։

Կատալոնացիները հետաքրքրված էին գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով այս տարի, սակայն գործարքը չիրականացավ: «Բլաուգրանաները» հետաքրքրված են նաև Կիմմիխով, ով մեկ տարուց կարող է դառնալ ազատ գործակաl:

Մյունխենցիները ցանկանում են երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։ Դրան հավակնում են նաեւ այլ եվրոպական ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալը»: «Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, իսկ Անդրեաս Քրիստենսենի, Էրիկ Գարսիայի, Ռոնալդ Արաուժոյի և Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագրերը ուժի մեջ են մինչև 2026 թվականը։ Այս բոլոր ֆուտբոլիստները կա՛մ կհամաձայնեն երկարաձգել համագործակցությունը, կա՛մ «Բարսան» նրանց տեղափոխելու է: