Սպորտ

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեց Լատվիայի ընտրանու հետ։

6-րդ րոպեին հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը, սակայն Լատվիայի ընտրանին 3 րոպե անց խփեց պատասխան գոլը։ 35-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Լատվիայի հավաքականի պաշտպան Կասպարս Դուբրան։ Թիմերն ընդմիջման գնացին 2։1 հաշվի ժամանակ։

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականը մի քանի անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն գրոհներից միակն երկուսն արդյունավետ ավարտ ունեցան։ Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Լուկաս Սելարայանը և Էդուարդ Սպերցյանը։ Պետրակովի սաները հաղթեցին 4։1 հաշվով։