Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Լատվիայի ընտրանուն։
Առաջին 45 րոպեներից հետո Պետրակովի սաները հաղթում են 2։1 հաշվով։ 6-րդ րոպեին հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը, սակայն Լատվիայի ընտրանին 3 րոպե անց խփեց պատասխան գոլը։ 35-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Լատվիայի հավաքականի պաշտպան Կասպարս Դուբրան։