Գրոզնի քաղաքում ավարտվել է Ա. Խ․ Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 16-րդ մրցաշարը։ Հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը և 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Միևնույն ժամանակ՝ 8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Վրաստանի Գորի քաղաքում ընթացող աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչ։
Ոսկե մեդալների համար կպայքարեն 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։
Եվս 3 բռնցքամարտիկ` Արեն Ասլամազյանը, Յուրա Բաբլումյանը և Հենրի Ճղրիկյանը, հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով։ Միաժամանակ՝