UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄըքԳրեգորը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ որոշել է 2025թ. առաջադրվել Իռլանդիայի նախագահի պաշտոնում.
«Որպես նախագահ՝ ես իշխանություն կունենամ ինչպես հրավիրելու խորհրդարանի ստորին պալատը, այնպես էլ լուծարելու այն։ Ես արդեն ասել եմ, որ ինձ պետք են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իռլանդացիները ցանկանում են ստանալ փոքր բիզնեսը և ընտանեկան արժեքները կործանողներից։ Բարձր պաշտոններ զբաղեցնող խաբեբաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իռլանդիային ակտիվ նախագահ է պետք, և ես միակ տրամաբանական ընտրությունն եմ»,-գրել է ՄըքԳրեգորը։