ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով, տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա ժամը 20։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Սեպտեմբերի 10-ին ՀՀ ընտրանին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: