Մատս Հյումելսը կարիերան կշարունակի Ա սերիայում:
35-ամյա պաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը։ Վերջին ժամերին հռոմեական ակումբն արագացրել է բանակցությունները ֆուտբոլիստի հետ, և այժմ կողմերին մնում է միայն համաձայնեցնել վերջին մանրամասները․ գրում է Ջանլուկա Դի Մարցիոն:
«Ռոման» Հյումելսի համար մեկ մրցաշրջանի պայմանագիր է պատրաստել: Գերմանացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո: