Սպորտ

«Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կարող են երկարաձգել պայմանագիրը

Եգիպտացի վինգերի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

«Արնե Սլոտը շատ գոհ է նրանից․ նրանք ցանկանում են նրան պահել ակումբում, այնպես որ, այս պահին ամեն ինչ կախված է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Մոյի և «Լիվերպուլի» միջև կայանալիք բանակցություններից:

Մոն ցանկանում է մնալ ակումբում։ Սալահը հավատում է, որ իր ապագան դեռ կարող է կապված լինել Պրեմիեր լիգայի և «Լիվերպուլի» մարզաշապիկի հետ, այնպես որ, խաղացողի ուղերձը պարզ է»,-ասել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Debrief podcast-ում: