Սպորտ

ՈւԵՖԱ-ն շեմ է սահմանել եվրագավաթներում արտագնա խաղերի տոմսերի առավելագույն գների վրա

Երկուշաբթի օրը ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ նոր մրցաշրջանից եվրագավաթային մրցաշարերում հյուրերի թիմերի երկրպագուների համար տոմսերի առավելագույն գները կնվազեն:

Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպումների տոմսերը կարժենան ոչ ավելի, քան 60 եվրո, Եվրոպայի լիգայում առավելագույն գինը կկազմի 40 եվրո, կոնֆերենցիաների լիգայում՝ 20 եվրո: 2025/26 մրցաշրջանի չեմպիոնների լիգայում երկրպագուների համար տոմսերի առավելագույն արժեքը կնվազի մինչև 50 եվրո, իսկ Եվրոպա լիգայում՝ մինչև 35 եվրո:

Նշվում է, որ որոշումը կայացվել է եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) և Եվրոպայի ֆուտբոլասերների ասոցիացիայի (FSE) հետ խորհրդակցություններից հետո․

«Ներդնելով երկրպագուների համար առավել բարենպաստ քաղաքականություն՝ մենք շարունակում ենք ֆուտբոլը որպես ներառական մարզաձև պահպանելու՝ մեր առաքելությունը, որում գնահատվում և ճանաչվում են այն երկրպագուները, որոնք ճանապարհորդում են Եվրոպայում՝ իրենց թիմերի խաղին հետևելու համար», – ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: