Սպորտ

Սանչոն խոսել է իր ֆուտբոլային կուռքերի մասին

Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն խոսել է իր կուռքերի մասին։ Ֆուտբոլիստը նշել է «ազնվականների» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբային և լոնդոնյան թիմի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի անունները:

««Չելսին» խորհրդանշական ակումբ է։ Մանկության տարիներին իմ կուռքերն էին Դիդյե Դրոգբան և Ֆրենկ Լեմպարդը, և այժմ ես հնարավորություն ունեմ խաղալ այս ակումբում, ինչպես նրանք էին խաղում: Դա հիանալի զգացողություն է»,- Սանչոյի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը։