Սպորտ

Օսիմհենը տեղափոխվում է Թուրքիա

Վիկտոր Օսիմհենը համաձայնել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական ակումբը համաձայնեցրել է «Նապոլիի» հետ հարձակվողի վարձակալությունը և պատրաստ է մինչև մրցաշրջանի ավարտը նրան վճարել 9-10 մլն եվրո աշխատավարձ:

The Athletic-ի տեղեկություններով՝ Օսիմհենը համաձայնություն է տվել տրանսֆերին և մոտ ժամանակներս բուժզննում կանցնի «Գալաթասարայի» համար: Վարձակալությունը կտևի մինչև սեզոնի ավարտը և չի ներառի մարման իրավունք:

Համաձայնագիրը ներառում է նաև հունվարին վարձակալության դադարեցման հնարավորությունը. ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ այդ կետը նախատեսված է թոփ ակումբների կողմից Օսիմհենի նկատմամբ հետաքրքրության դեպքում, և դրա ակտիվացման դեպքում «Գալաթասարայը» դրամական փոխհատուցում կստանա: