Սպորտ

Սուարեսն ավարտում է ելույթները հավաքականում

Լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է Ուրուգվայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին: Չարուաների կազմում «Լիվերպուլի», «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» նախկին հարձակվողը նորամուտը նշել է 2007 թվականի փետրվարի 7-ին Կոլումբիայի հետ խաղում։

Սուարեսը հավաքականում անցկացրել է 141 հանդիպում, խփել՝ 69 գնդակ և ներկայումս համարվում է պատմության լավագույն ռմբարկուն:

Ուրուգվայի հավաքականի կազմում Սուարեսը 2011-ին նվաճել է Ամերիկայի գավաթը, իսկ 2024-ին Չարուային օգնել է հասնել եզրափակիչ, որտեղ նրանք զիջել են Արգենտինայի հավաքականին։