Սպորտ

«Ես Հարի Փոթերը չեմ». Էրիկ տեն Հագ

Էրիկ տեն Հագը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը մրցաշրջանի մեկնարկին: Հոլանդացու թիմը ԱՊԼ-ի 3-րդ տուրի խաղում (0:3) պարտվել է «Լիվերպուլին»: Թիմը 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:

«Ես Հարի Փոթերը չեմ: Դուք պետք է ընդունեք դա: Երեք ֆուտբոլիստ այս մրցաշրջանում առաջին անգամ են հանդես եկել մեկնարկային կազմում: Մանուել Ուգարտեն ոչ մի րոպե չխաղաց. նա պետք է մարզավիճակ ձեռք բերի, իսկ հետո նոր կազմ վերադառնա: Վստահ եմ, որ նա օգուտ կբերի թիմին։ Դա կտևի մի քանի շաբաթ, գուցե նույնիսկ՝ մեկ ամիս: Նույնը տեղի է ունենում շատ խաղացողների հետ:

Սա մրցաշրջանի երրորդ խաղն է: Ես ստիպված էի դա բազմիցս բացատրել: Մենք պետք է նորից կառուցենք թիմը։ Մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, բայց ակնհայտ է, որ պետք է ավելացնել։ Վստահ եմ, որ մրցաշրջանի ավարտին մենք ևս մեկ տիտղոս նվաճելու հիանալի հնարավորություններ կունենանք», – ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: