Կիլիան Մբապեն ուրախ է, որ ընդհատել է առանց գոլերի խաղերի իր շարքը։ Նշենք, որ ֆրանսիացին դուբլի հեղինակ է դարձել «Բետիսի» հետ խաղում:
«Հրաշալի պահ էր։ Հույս ունեի գոլ խփել այս լեգենդար մարզադաշտում, որը լավագույնն է աշխարհում, բայց ամենակարևորը հաղթանակն է։ «Լաս Պալմասի» հետ խաղից հետո կարևոր էր հաղթել։ Դժվար էր, բայց մենք «Ռեալն» ենք։
Ես երջանիկ եմ, մարդիկ ինձ շրջապատել են հոգատարությամբ․ ես դա զգացել եմ նաև այն ժամանակ, երբ գոլ չէի խփում։ Ինչ-որ մեկի համար երեք խաղը քիչ է, բայց ոչ՝ ինձ համար: Բայց ակումբի մարդիկ և երկրպագուները այնտեղ էին, նրանք ինձ վստահություն էին ներշնչում, որ ես ամբողջ ուժերս տամ այս ակումբի և այս խորհրդանիշի համար:
Այստեղ լինելը երազանք է։ Հուսով եմ՝ ավելի շատ գոլ կխփեմ և կրկին ծափահարությունների կարժանանամ», –նշել է «Ռեալի» հարձակվողը: