«Արսենալը» մերժել է բելգիացի վինգերին գնելու՝ Սաուդյան Արաբիայի առաջարկը:
Ինչպես գրում է թե Athletic-ը, սաուդյան թիմը ցանկանում էր Լեանդրո Տրոսարին վարձակալել 5 միլիոն եվրոյով՝ 20-25 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ, սակայն «Արսենալը» հասկացրել է, որ ֆուտբոլիստը չի վաճառվում:
Ընթացիկ մրցաշրջանում Տրոսարը մեկ գոլ է խփել ԱՊԼ-ի երեք խաղերում: Ֆուտբոլիստը «Բրայթոնից» «Արսենալ» է տեղափոխվել 2022/23 մրցաշրջանի ընթացքում: