Նեապոլում խաղից հետո թալանել են «Նապոլիի» նորեկ Դավիդ Ներեսին։ Երեկ Անտոնիո Կոնտրեի թիմը Ա Սերիայի 3-րդ տուրում 2։1 հաշվով հաղթեց «Պարմային», հաղթական գոլի փոխանցումը կատարեց բրազիլացի վինգերը։
Ֆուտբոլիստը «աձուրիներին» միացել է օգոստոսի 21-ին՝ տեղափոխվելով «Բենֆիկայից»: Մինչ խաղի սկսվելը նա երկրպագուներին ներկայացվեց որպես ակումբի նոր խաղացող՝ Ռոմելու Լուկակուի, Սկոտ ՄաքՏոմինեյի և Բիլի Գիլմորի հետ միասին։
Խաղից հետո ֆուտբոլիստը կնոջ ու դստեր հետ վերադարձել է հյուրանոց։ Մարզադաշտից ոչ հեռու մոտոցիկլետով երկու տղամարդ կանգնեցրել են նրանց մեքենան, կոտրել պատուհանը և ատրճանակն ուղղելով Ներեսի վրա՝ խլել են նրա Rolex ժամացույցը, հայտնում է Calciomercato-ն։
Միջադեպից հետո խաղացողը շտապել է հյուրանոց՝ չհանդիպելով երկրպագուների հետ։ Ավելի ուշ նրա կինը՝ Կիրա Վինոնան, սոցցանցերում ներողություն է խնդրել երկրպագուներից՝ խոսելով կատարվածի մասին։