Սպորտ

3 արծաթե մեդալակիր՝ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

«Ամփոփենք մեր պատանիների արդյունքները Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:

Լավագույն հնգյակում են մեր 7 շախմատիստները, որոնցից 3-ը՝ արծաթե մեդալակիրներ:

Արսեն Դավթյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Բենիկ Ագասարովը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Անի Նահապետյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Սոֆիա Բաղրամյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:

Ալեքս Սահակյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 18 տարեկան տղաների խմբում:

Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:

Մեր պատվիրակության մարզիչներն էին Արտաշես Մինասյանը, Վահագն Խաչատրյանը, Տիգրան Գասպարյանը և Տիգրան Ազարյանը։

Շնորհավորում ենք մեր բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ»: