Սպորտ

Մեկական չեմպիոն ու փոխչեմպիոն և 4 բրոնզե մեդալակիր՝ բռնցքամարտի Եվրասիայի գավաթի խաղարկությունում

Մեկական չեմպիոն ու փոխչեմպիոն և 4 բրոնզե մեդալակիր՝ Եվրասիայի գավաթի խաղարկությունում։ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած Հայաստանի երիտասարդական հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգենց 92 կգ քաշային Դավիթ Սինոնյանը, ով եզրափակիչում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչի Դանիիլ Մուրավևին։ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը նույնպես լավ մենամարտ անցկացրեց, բայց թեժ պայքարում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին։

57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 67 կգ քաշայիններ Արգիշտի Հակոբյանն ու Ալիկ Կճոյանը և 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։

Այդ մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։