Մոնակոյում տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլի վիճակահանությունը։
«Նոայի» մրցակիցները կլինեն անգլիական «Չելսին», Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը, Ավստրիայի «Ռապիդը», չեխական «Մլադա Բոլեսլավը», սերբական «Բաչկա Տոպոլա», իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկը»։
1-8-րդ տեղն զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, 9-24-րդ (16 թիմ) տեղերն զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։ 25-30-րդ տեղերն զբաղեցրած թիմերը կլքեն մրցաշարը։