Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կամային հաղթանակի է հասել «Ռայո-Վալյեկանոյի» նկատմամբ՝ 2-1։ Հանդիպման հերոսն է դարձել ամռանը «Բարսելոն» տեղափոխված Դանի Օլմոն՝ ում գնդակը հաղթանակ է պարգևել կատալոնացիներին։
Հաշիվը 9-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Ունայի Լոպեսը։ Երկրորդ խաղակեսում Պեդրին 60-րդ րոպեին հավասարեցրել է խաղի հաշիվը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռայո Վալեկանոն» 4 միավոր ունի իր ակտիվում և այս պահին 8-րդն է մրցաշարային աղյուսակում։