«Լիվերպուլը» մինչև 2028 թվականը պայմանագիր է առաջարկել իտալական «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզեին: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողի աշխատավարձը «Լիվերպուլում» կկազմի տարեկան 5 միլիոն եվրո: Նշվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 15 մլն եվրոյի դիմաց:
Իտալական A սերիայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Ֆեդերիկո Կիեզան ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: