Ինչպես հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն, «Միլանը» հետաքրքրված է Տեմի Աբրահամի տրանսֆերով, որպեսզի մրցակցություն ստեղծի Ալվարո Մորատեի հետ հարձակման գծում:
Ակումբն ուսումնասիրում է Ալեքսիս Սալեմակերսի հետ փոխանակման շրջանակներում «Ռոմայի» հետ հարձակվողի տրանսֆերն իրականացնելու հնարավորությունը:
Նշվում է, որ փոխանակումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե «Միլանին» հաջողվի վաճառել Լուկա Յովիչին մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը: