Սպորտ

Նոյերը չի պատրաստվում հեռանալ Բավարիայից

38-ամյա դարպասապահ, Մյունխենի «Բավարիայի» ավագ, 2014թ․ աշխարհի չեմպիոն Մանուել Նոյերը պատասխանել է ակումբից հեռանալու մասին հարցին․

«Այս պահին ինձ լավ եմ զգում։ Ինձ թվում է, որ իմ խաղից գոհ են։ Ես չեմ պատրաստվում մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից և մրցաշրջանը չեմ սկսում այն մտքով, որ հունիսին ամեն ինչ կավարտվի», - Նոյերի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Հիշեցնենք, որ դարպասապահը վերջերս հայտարարել էր, որ ավարտում է կարիերան Գերմանիայի հավաքականում: