«Բարսելոնան» Լա Լիգայում գրանցել է Դանի Օլմոյին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները կօգտվեն, վնասվածք ստացած պաշտպան Անդրեաս Քրիստենսենի փոխարեն, ֆուտբոլիստին հայտացուցակում ներառելու իրավունքից:
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» պաշտոնապես գրանցել է Դանի Օլմոյին Լա Լիգայում: Հաղորդվում է նաև, որ 26-ամյա կիսապաշտպանը «Ռայո Վալեկանոյի» դեմ 3-րդ տուրի արտագնա խաղում կարող է նորամուտը նշել այսօր կատալոնացիների կազմում: