Սպորտ

Կոնսեյսաուն՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն պաշտոնապես դարձել է Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը իտալական ակումբում վարձավճարով հանդես կգա «Պորտու»–ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարձակալությունը չի ներառի հետգնման իրավունք: Գործարքի գումարը կազմում է 7 մլն եվրո, մինչև 3 մլն եվրո էլ պորտուգալական ակումբը կարող է ստանալ որպես բոնուս:

Անցած մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Պորտուի» 43 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: