«Բարսելոնան» վստահ է, որ Nike-ի հետ կպայմանավորվի հովանավորչական գործարքի շուրջ:
Mundo Deportivo-ն գրում է, որ «բլաուգրանան» դեռևս որևէ փաստաթուղթ չի ուղարկել Լա Լիգա, սակայն շփումներ կան նրա ներկայացուցիչների հետ, որպեսզի բացատրի, թե ինչպես են ընթանում բանակցությունները և զգուշացնի, որ կողմերը կարող են համաձայնության գալ մինչև տրանսֆերային պատուհանի փակումը:
Նշվում է, որ Nike-ից կատալոնացիները պետք է 115 մլն եվրո ստանան պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև նրանց 10 տարի շարունակ կփոխանցվի 90 մլն եվրո՝ գումարած բոնուսները: Այդ դեպքում «Բարսելոնայի» գործունեությունը կհամապատասխանի լիգայի բոլոր ֆինանսական պահանջներին, իսկ ակումբը կկարողանա իրեն թույլ տալ թոփ ֆուտբոլիստ գրանցել:
Ընդ որում, Jijantes-ը հայտնում է, որ գործարքին վերաբերող փաստաթղթերի մի մասն, այնուամենայնիվ, ուղարկվել Է Լա լիգային՝ հաստատման գործընթաց սկսելու նպատակով: