Սպորտ

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Սվեն-Յորան Էրիկսոնը

76 տարեկան հասակում մահացել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը:

Հունվարին շվեդ մասնագետը հայտնել էր, որ իրեն մնացել է առավելագույնը 1 տարի։

Սվեն-Յորան Էրիկսոնը իր կարիերայի մեծ մասն աշխատել է ազգային հավաքականների հետ, որոնց թվում են Անգլիայի, Մեքսիկայի, Կոտ դ'Իվուարի և Ֆիլիպինների հավաքականները: Էրիկսոնը նաև մարզել է եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Ռոմա», «Բենֆիկա», «Ֆիորենտինա», ինչպես նաև աշխատել է Չինաստանում:
Անգլիայում, բացի ազգային թիմից, Էրիկսոնը մարզել է «Մանչեսթեր Սիթին» և «Լեսթեր Սիթին», ինչպես նաև աշխատել «Նոթինգհեմ Քաունթիի» մարզական տնօրեն: