Սպորտ

Ֆլիկը մերժել է Նեյմարին

Նեյմարը ցանկանում էր այս ամառ վերադառնալ «Բարսելոնա»: Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ հղում անելով լրագրող Ժերար Ռոմերոյին, օգոստոսին Նեյմարն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային», սակայն կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրաժարվել է բրազիլացու ծառայություններից՝ չնայած հարձակման ձախ եզրն ուժեղացնելու անհրաժեշտությանը:

Նշվում է, որ Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու ձախողված գործարքից հետո «Բարսելոնայի» հիմնական ընտրությունն այդ դիրքում Ֆեդերիկո Կիեզան է, սակայն ակումբը դիտարկում է նաև այլ տարբերակներ, մասնավորապես՝ Ռաֆայել Լեաուն: