ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման նախնական փուլի D խմբի երրորդ մրցափուլումում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 4:1 հաշվով պարտության է մատնել ֆուտզալի Թուրքիայի չեմպիոն «Շիշլիին»։
«Երևանի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը։ «Երևանը» D խմբում տոնել է երկու հաղթանակ և կրել մեկ պարտություն՝ խմբում հավաքելով 6 միավոր։