«Չելսին» և «Նապոլին» պայմանավորվել են Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբները պայմանավորվել են 30 միլիոն եվրոյի ֆիքսված վճարումների և 15 միլիոնի բոնուսների շուրջ։
Բելգիացի հարձակվողը երեք տարվա պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ։ Անցած մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով խաղում էր «Ռոմայում»:
Նա անցկացրել է 47 հանդիպում, դարձել 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։