Սպորտ

«Երկրպագուներն արժանի են, որ այս մեծ ակումբը վերադառնա լավագույնների շարք». Գյունդողան

Իլկայ Գյունդողանը հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» երկրպագուներին։

Գերմանացի կիսապաշտպանը կատալոնական ակումբում մեկ մրցաշրջանից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

«Հարգելիներս, ժամանակն է, որ մենք հրաժեշտ տանք մեկ տարի անց։  

Ես եկել էի «Բարսելոնա» նոր, հետաքրքիր մարտահրավերի առջև կանգնելու համար և պատրաստ էի դրան։ Ես ամեն ինչ տվեցի, որպեսզի լավագույնս պայքարեմ թիմի և ակումբի համար, և անհամբերությամբ սպասում էի նոր մրցաշրջանում թիմակիցներին օգնելու հնարավորությանը:

Հիմա ես լքում եմ ակումբը բարդ իրավիճակում, բայց եթե իմ հեռանալը կարող է ֆինանսապես օգնել ակումբին, ես չեմ տխրի։ 

Ես միշտ ցանկացել եմ խաղալ «Բարսայում»․ շատ շնորհակալ եմ հիշողությունների և փորձի համար, որոնք կհիշեմ ողջ կյանքի ընթացքում: 

Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք այս մրցաշրջանում և ապագայում: Երկրպագուներն արժանի են, որ այս մեծ ակումբը վերադառնա աշխարհի լավագույնների շարք», - գրել է ֆուտբոլիստը: